Լեհաստանը հուլիսին ԱՄՆ-ից կստանա առաջին F-35 կործանիչները

Վարշավայի պատվիրած F-35 առաջին կործանիչները Լեհաստան կհասնեն հունիսին։ Այս մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Ցեզարի Տոմչիկը։

«Առաջին F-35 կործանիչները Լեհաստան կհասնեն այս տարվա հունիսին մոտ»,- ասել է Տոմչիկը Radio Zet ռադիոկայանի եթերում՝ նշելով, որ այդ ժամանակացույցը հետ է մնում պայմանագրով նախատեսված ժամկետից։ Նրա խոսքով՝ Լեհաստանի պատվիրած 32 կործանիչներից 10-ի արտադրությունն արդեն ավարտված է։

2020թ. հունվարի վերջին Լեհաստանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ համաձայնագիր են կնքել հինգերորդ սերնդի F-35կործանիչներ (32 հատ) ձեռք բերելու մասին։ Պայմանագրի արժեքը կազմում է 4,6 մլրդ դոլար։ Մատակարարումները պետք իրականացվեն մինչեւ 2029թ.։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031