Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն թույլատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պահպանել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։ Կազմակերպությունը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։
«Մեդալը կարող է ձեռքից ձեռք անցնել, բայց Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի տիտղոսը՝ ոչ», — ասվում է հայտարարության մեջ։
Հունվարի 6-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել է, որ երկրի վրա հարձակումներից հետո պատրաստ է ԱՄՆ նախագահին հանձնել 2025 թվականին ստացած Նոբելյան խաղաղության մրցանակը։ Նա ասել է, որ մրցանակը ստանալիս այն նվիրել է ամերիկացի առաջնորդին, քանի որ կարծում է, որ «նա արժանի է դրան»։ Հունվարի 3-ին Թրամփը «հասավ» այն բանին, ինչը շատերը անհնար էին համարում, նշել է ընդդիմության առաջնորդը։
Հունվարի 15-ին Թրամփը հանդիպել է Մաչադոյի հետ Սպիտակ տանը։ Բանակցություններից հետո ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ իր Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահին։ Fox News-ի հաղորդմամբ՝ ամերիկացի առաջնորդը ընդունել է նրան։






































