2018 թվականին ՊՆ ծախսերը կազմել են 245 մլրդ: Ես առիթ եմ ունեցել խոսելու, որ շատ կարևոր է 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա՝ 2018 թվականի հետ: 2025 թվականի ՊՆ ծախսերը եղել են 664 մլրդ դրամ, այն է՝ 1 մլրդ 741 միլիոն 604 հազար դոլար: Այսինքն՝ Պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 մլրդ դոլարով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Կանդրադառնամ 2018 թվականին կապիտալ ծախսերին: 2018 թվականի կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 17 մլրդ 718 մլն դրամ:
2025 թվականին՝ ՊՆ կապիտալ ծախսերը կազմել են 57 մլրդ 702 մլն 154 հազար դրամ: Սա ապահովում է զորանոցային ֆոնդի և կենսապահովման այլ ուղղություններով կատարվող շինարարությունները»,- նշել է նա:






































