Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ 2025-ի ավարտին մարզպետի աշխատակազմի ենթակայության այն ՊՈԱԿ-ները, որոնք ունեցել են տնտեսած գումար, աշխատակիցներին հատկացրել են պարգևավճար. 443 մլն 807 հազար դրամ գումարը բաշխվել է 4620 աշխատակցի։
Մարզպետարանից հայտնում են, որ պարգևավճար ստացել է 3085 մանկավարժ, 1535 վարչական և սպասարկող անձնակազմի ներկայացուցիչ, այդ թվում 141 մշակույթի և սպորտի բնագավառի աշխատակից։






































