Սթիվ Ուիթքոֆի հետ շփումները եղել են բողոքի ցույցերից առաջ, հետո և դեռևս շարունակվում են. Արաղչի

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ շփումները եղել են բողոքի ցույցերից առաջ և հետո և դեռևս շարունակվում են, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Al AJazeera-ին տված ահրցազրույցում։

Նա ասել է, որ Թեհրանում ուսումնասիրվում են Վաշինգտոնի հետ քննարկված գաղափարները։
Նա նշել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների, սակայն հավասար հիմունքներով:

Հիշեցնենք, որ Թրամփը սոցիալական էջերում գրել էր, որ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բոլոր գործարքների համար:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031