Ընդդիմադիրները պետք է մի կողմ դնեն ամբիցիաներն ու մեկտեղեն ուժերը՝ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար. Իշխան Սաղաթելյան

Մի քանի ուժեր շատ հստակ հայտարարել են, որ պատրաստ չեն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մեկ բլոկով մասնակցել, և, որ անկեղծ ասեմ, դրա արդյունավետությունն էլ, ինչպես պնդում են մեր շատ գործընկերներ, 100%-անոց չէ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ այդ պարագայում ուժերը մեկտեղում են իրենց հնարավորությունները, բայց հանրությունը չի ունենում այլընտրանք, և այդ տարբերակը գործնականում անհնար է:

«Մեր առաջարկը հետևյալն է. ընդդիմադիր դաշտի ուժերը պետք է մի կողմ դնեն շատ ամբիցիաներ, տարաձայնություններ և մեկտեղեն իրենց ուժերն ու հնարավորությունները, ձևավորեն առնվազն երկու, երեք, չորս ազդեցիկ բլոկներ, որպեսզի կարողանան նախ շեմը հաղթահարել, և երկրորդ՝ գրանցել ավելի լավ արդյունք՝ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար»,-պարզաբանեց Սաղաթելյանը, հավելելով՝ այս պահին, դաշտում նշմարվում են մի քանի նմանատիպ ուժեր:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031