Ես չեմ պատրաստվում որևէ երկրի, այդ թվում Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել, ժամկետային զինծառայության կրճատումը չի նշանակում, որ կրճատվում է բանակը. Պապիկյան

Ես չեմ պատրաստվում որևէ երկրի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, մրցավազքի մեջ մտնել, սա մեր կառավարության դիրքորոշումն է: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե ՀՀ-ում ժամկետային զինծառայության կրճատումը փաստում է իշխանությունների իրականությունից կտրված լինելու մասին՝ քանի որ զուգահեռ իրականությունում Ադբեջանը սպառազինվում է ու ավելացնում իր անձնակազմը, Պապիկյանը նշեց, որ ժամկետային զինծառայության կրճատումը չի նշանակում, որ կրճատվում է բանակը. «Ժամկետային զինծառայության կրճատումը չի նշանակում, որ մենք կրճատում ենք բանակը: Բանակի համալրումը շարունակվելու է պայմանագրային սկզբունքով: Սա նրա մասին է, որ մենք մեր բանակը հետևողականորեն դարձնելու ենք պրոֆեսիոնալ»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031