Թրամփ. Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրները կենթարկվեն 25% մաքսատուրքերի

Միացյալ Նահանգները 25% մաքսատուրք կսահմանի Իրանի հետ բիզնեսով զբաղվող բոլոր երկրների համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է TruthSocial սոցիալական ցանցի իր էջում:

Ըստ նրա՝ Իրանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար: Նախագահը շեշտել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և վերանայման ենթակա չէ:

Հունվարի 12-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Թրամփը չի տատանվի օգտագործել ամերիկյան զինված ուժերի հզորությունը Իրանի դեմ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031