Սոլովյովի արտահայտությունների վերաբերյալ «հայկական կողմի մտահոգությունը» կհասցվի ՌԴ ԱԳՆ-ին․ դեսպանատուն

Սոլովյովի արտահայտությունների վերաբերյալ «հայկական կողմի մտահոգությունը» կհասցվի ՌԴ ԱԳՆ-ին, հայտարարել են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։
«Այո, իսկապես, հաստատում ենք։ Դեսպանը կանչվել է Հայաստանի ԱԳՆ։ Նրան տրվել է բողոքի նոտա։ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվեն Ռուսաստանի ԱԳՆ»,-ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանում ՌԴ դեսպանատնից:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի հայտագիր է հանձնել Սոլովյովի հայտարարությունների առնչությամբ։
«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- ավելի վաղ հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ից։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031