Չնայած այն հանգամանքին, որ երեկ գիշեր Իրանում նույնպես տեղի են ունեցել բողոքի գործողություններ, սակայն դրանց մասնակիցների թիվը և արձանագրված բռնությունն անհամեմատ ավելի նվազ է եղել։ Սա դեռևս ցուցիչ չէ, թե բողոքի բարձրակետն անցել է, և ամեն ինչ պարզ կլինի առաջիկա հինգշաբթի-ուրբաթ՝ հանգստյան օրերին։ Այս ամսին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Իրանում հայտարարվել է եռօրյա սուգ բախումների ընթացքում երկկողմ զոհերի պատճառով։
Այժմ առավել կարևոր է թվում ոչ թե Իրանի ներսում բողոքի գործողությունների հանգամանքը, քանի որ իշխանությունները հիմնականում դրանք բերել են կառավարելիության դաշտ, այլ ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործությունների որոշումը։
Երեկ ինքը՝ Թրամփը, Վաշինգտոն վերադառնալիս կրկին խոսել է այդ մասին, հաստատելով, որ վերջնական որոշում չունի և քննարկվում են մի քանի տարբերակներ։
Ակնհայտ է սակայն, որ որոշումը պետք է, որ ուղղակի կապ ունենա նաև Իրանի ներսում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև Իրան-ԱՄՆ միջնորդավորված շփումների հետ, որոնք դատելով անուղղակի ազդանշաններից առկա են»,- գրել է նա:






































