«Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով Իսպանիայի Սուպերգավաթը

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի «Քինգ Աբդուլահ Սպորտս Սիթի» մարզադաշտում Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնան» գոլառատ խաղում հաղթանակի հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (3-2)։

Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին երկուական գոլով։ Նախ 36-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ռաֆինյան՝ առաջ մղելով կատալոնացիներին։ Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին Վինիսիուսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ 1-1։ Րոպեներ անց՝ 45+4-րդ րոպեին, «Բարսելոնան» կրկին առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, որի գոլին էլ 45+6-րդ րոպեին պատասխանեց Գոնսալո Գարսիան։

«Կապտանռնագույնների» հաղթանակը ամրագրեց Ռաֆինյան, որը 73-րդ րոպեին կրկին գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Խաղի վերջում կատալոնացիները մնացին 10 հոգով․ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ֆրենկի դե Յոնգը։

Այսպիսով, Հանս Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ եզրափակչում առավելության է հասնում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ՝ դառնալով Իսպանիայի Սուպերգավաթակիր։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031