Սիստան և Բելուջիստան նահանգի ոստիկանության հրամանատարության տեղեկատվական կենտրոնը հայտնել է անհայտ անձանց կողմից Իրանշեհր քաղաքի ոստիկանության աշխատակիցներից մեկի ուղղությամբ արձակված կրակոցների մասին: Այս մասին հաղորդում է SNN-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ոստիկանության աշխատակիցը մահացել է ստացած վնասվածքներից։ Ներկայումս իրականացվում են օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործության կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ սպանվել է ոստիկանության բարձրաստիճան սպա՝ Իրանշեհրի ոստիկանապետի տեղակալ Մահմուդ Հաղիղաթը:




































