Հալեպի օդանավակայանի գործունեությունը 24 ժամով դադարեցվել է քաղաքում տեղի ունեցող բախnւմների պատճառով

Սիրիայի ավիացիոն իշխանությունները որոշել են 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանի գործունեությունը «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև լարված բախումների ֆոնին, հաղորդել է Ռիա Նովոստին։
«Հալեպի մի քանի շրջաններում անվտանգության վերջին զարգացումների լույսի ներքո, ուղևորների և անձնակազմի անվտանգության համար որոշվել է 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանից և դեպի օդանավակայան բոլոր չվերթները», — սոցիալական ցանցերում հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Ավելի վաղ SANA-ն հաղորդել էր, որ Հալեպ քաղաքում «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» քրդական աշխարհազորայինների և Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է չորս մարդ, 26-ը՝ վիրավորվել:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031