Զելենսկին մեկնել է Կիպրոս

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն ժամանել է Կիպրոս։ Այնտեղ նա մի շարք նախատեսված հանդիպումներ ունի, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին։

Ըստ նրա խոսքերի՝ այցի ընթացքում տեղի կունենա Զելենսկու հանդիպումը Կիպրոսի նախագահ Քրիստոդուլիդիսի և Կիպրոսի արքեպիսկոպոս Գեորգիի հետ։

Նախատեսված է նաև մասնակցություն Եվրոպական միության խորհրդում Կիպրոսի Հանրապետության նախագահության բացման արարողությանը, ինչպես նաև հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Դեկտեմբերի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում Կիպրոսը Եվրոպական միության խորհրդի նախագահությունը կստանձնի Դանիայից։

Զելենսկու խոսքով՝ կիպրոսյան նախագահությունը կարող է առանձնահատուկ նշանակություն ունենալ Ուկրաինայի համար, մասնավորապես՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցային կլաստերների բացման համատեքստում։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031