Թրամփը կարող է հանդիպել Զելենսկու հետ դեկտեմբերի 28-ին. Kyiv Post

Վլադիմիր Զելենսկին, հավանաբար, դեկտեմբերի 28-ին կմեկնի ԱՄՆ՝ ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարելու։ Այս մասին տեղեկացրել է Kyiv Post թերթը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ գալիք հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի (Ֆլորիդայի նահանգ) նստավայրում, իսկ կիեւյան ռեժիմի ղեկավարությունը սկսել է ԱՄՆ այցի պատրաստությունը։

Ինչպես պարբերականին անանունության պայմանով տեղեկացրել է բարձրաստիճան արեւմտյան պաշտոնյան, որը մասնակցում է ԱՄՆ եւ Եվրոպայի երկրների փոխգործակցությանն Ուկրաինայի հարցով, որոշակիության մակարդակը կարգավորման բանակցություններում «ավելի բարձր է, քան նախկինում», բայց մի շարք կետեր նախկինի պես դժվարություններ են առաջացնում։ Դրանց թվում են, նրա խոսքով, անվտանգության երաշխիքները, պոտենցիալ խաղաղության համաձայնագրի կատարման վերահսկողությունը եւ «Ռուսաստանի իրավաբանական պարտավորությունները»։

Հինգշաբթի Զելենսկին հայտնել էր, որ խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի եւ ԱՄՆ նախագահի փեսայի՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշների հետ։

Լրահոս

Atlantic Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղափոխում էր դանիացի լրացուցիչ զինվորականների, վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում: Զինվորականների մի մասը շարունակել է թռիչքը դեպի Նուուկից հյուսիս գտնվող Կանգերլուս բնակավայր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Wellen-ն։ Զինվորները մասնակցելու են Դանիայի կողմից համակարգվող «Արկտիկական դիմացկունություն» կոչված զորավարժություններին, նշել է Դանիայի Արկտիկական հրամանատարության ղեկավար Սյորեն Անդերսենը: Այն հարցին, թե քանի դանիացի զինվոր է ներկայումս տեղակայված Գրենլանդիայում, Անդերսենը հրաժարվել է պատասխանել: Այդուհանդերձ լրատվամիջոցները նշում են, որ Նուուկում ներկայումս կա առնվազն 100 դանիացի զինվոր, իսկ Կանգերլուսում՝ ևս 100 զինվոր: Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովն ասել է, որ իր երկիրը պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ Նահանգներին, եթե վերջինս փորձի ուժով գրավել արկտիկական կղզին։ «Մենք անպայման կպաշտպանենք Գրենլանդիան։ Եթե ամերիկյան զորքերը ներխուժեն, պատերազմ կսկսվի, և մենք կկռվենք միմյանց դեմ», — ասել է Յարլովը։ Դանիացի խորհրդարանականի կարծիքով՝ նման զինված հակամարտությունը կլինի աղետ նաև Միացյալ Նահանգների համար։ Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից Գրենլանդիայի բռնակցումը իմաստ չունի, քանի որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ մուտք ունի կղզի, և անեքսիան միայն լրացուցիչ ծախսեր կբերի իր հետ։

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031