Արտետա․ Մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է հաղթանակը «Քրիսթալ Փելասի» նկատմամբ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։

«Շատ ուրախ եմ, որ դուրս եկանք կիսաեզրափակիչ։ «Քրիսթալ Փելասի» դարպասի մոտ շատ բարդ է գոլային պահեր ստեղծելը, բայց մենք կարողացանք։ Ափսոս, որ չհաջողվեց վերածել մի քանի գոլի։ Մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք։

Երբ հաշիվը կայուն չէ, հանդիպումը կարող է այսպիսի ընթացք ունենալ։ Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի ագրեսիվ էր գործում, բայց մենք հասանք մեր նպատակին»,- Արտետայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: Հետխաղային 11-մետրանոցներով «Արսենալը» հաղթել էր 8:7 հաշվով։

Կիսաեզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի «Չելսին»։ Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Մանչեսթեր Սիթին» ու «Նյուքասլ Յունայթեդը»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031