ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը ՔՊ վարչությունից պաշտոնական հաստատում չի ստացել, թե արդյոք ընդգրկվել է 2026–ի ընտրություններին ՔՊ նախընտրական ցուցակում թե ոչ։
«Իսկ ոչ պաշտոնականը եկեք չբարձրաձայնեմ, մինչև կունենամ պաշտոնականը»,–ասաց նա՝ հավելելով, որ ինքը երեկ է մասնակցել ՔՊ վարչությունում հարցուպատասխանին։
«Պարզ է, որ հարցերը ուղղված են լինելու մասնակցելու նպատակներին, այսինքն պետք է հասկանան՝ մարդն ինչ նպատակներ ունի, որ առաջադրվելու է, արդյո՞ք դա ինքնանպատակ է, թե ունի կոնկրետ տեսլականներ և այլն։ Այսինքն լուրջ մոտեցում է պարզապես»,–ասաց նա։
Լրագրողների խորհրդով նա ստուգեց իր էլեկտրոնային փոստը և պարզեց, որ ՔՊ վարչությունից իր թեկնածության հաստատումն ստացել է։
Նշենք, որ ՔՊ վարչությունը հաստատում է թեկնածուներին, սակայն հետագայում ՔՊ համագումարում քվեարկություն է տեղի ունենալու և ստացած ձայներով է որոշվելու, թե որ թեկնածում ՔՊ նախընտրական ցուցակի որ հորիզոնականում կհայտնվի։







































