Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը շուտով կտոնեն «պատմական» Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի բացումը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի «Ակտուալ թեմա. Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։
Նրա խոսքով՝ տվյալ նախագիծը շատ կարևոր դեր կխաղա ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար։
«Կարծում եմ, որ շատ շուտով ամբողջ տարածաշրջանը՝ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը, կնշենք Բաքու-Թբիլիսի-Կարս պատմական նախագծի բացումը, որը շատ կարևոր դեր կունենա թե՛ մեր երկրի, թե՛ տարածաշրջանի համար։ Այդ նախագծի հանդիսավոր բացումը տեղի կունենա շատ շուտով», – ասել է Մարիամ Կվրիվիշվիլին։






































