Կրեմլն անհնար և անտեղի է համարում Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը լրատվամիջոցների միջոցով քննարկելը. Պեսկով

Կրեմլն անհնար և անտեղի է համարում Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագիրը լրատվամիջոցների միջոցով քննարկելը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։

«Ըստ էության, դուք առաջարկում եք համեմատել լրատվամիջոցների հաղորդագրությունները։ Մենք չգիտենք, թե որքանով է սա հուսալի կամ որքանով է այն համապատասխանում իրականությանը։ Սա չափազանց կարևոր և բարդ հարց է, որպեսզի հենվենք միայն լրատվամիջոցների հաղորդագրությունների վրա», — ընդգծել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ շփումների և բանակցությունների համար և ուշադիր հետևում է լրատվամիջոցների թարմացումներին, սակայն նախընտրում է հույսը դնել պաշտոնական ուղիներով ստացված տեղեկատվության վրա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031