Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաներում իրականացված ոստիկանական խոշոր գործողությունը տևել է երկու օր. զոհվել է ավելի քան 130 մարդ

Ըստ վերջին տվյալների՝ Ռիո դե Ժանեյրոյում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորման դեմ ոստիկանության իրականացրած լայնածավալ գործողության հետևանքով առնվազն 132 մարդ է զոհվել։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բրազիլիայի իշխանություններին։

Գործողության առաջին օրվա նախօրեին հաղորդվել էր, որ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան։

Ոստիկանությունը հայտնել է, որ խմբավորման դեմ երկու ամիս շարունակ պլանավորել էին «Կարմիր հրամանատարություն» գործողությունը: Գործողության ընթացքում հատուկ նշանակության ուժերը դարանակալել են անտառում՝ թակարդը գցելով խմբավորման անդամներին:

Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Կլաուդիո Կաստրոն հայտարարել է, որ, իր կարծիքով, գործողության ընթացքում զոհվել են անտառից կրակող հանցագործները։ «Չեմ կարծում, որ հակամարտության օրը որևէ մեկը կարող էր անտառում զբոսնել։ Միակ իրական զոհերը եղել են ոստիկանները»,- ասել է նահանգապետը։ Նա ռեյդերն անվանել է «նարկոահաբեկչության» դեմ պայքար։

Ռիոյի նահանգի կառավարությունը հայտարարել է, որ ոստիկանությունն իրականացրել է պատմության մեջ ամենախոշոր գործողությունը՝ ուղղված մի խմբավորման դեմ, որը վերահսկում է թմրանյութերի առևտուրը մի քանի ֆավելաներում (հետնախորշերում):

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան զարմացած է եղել, երբ իմացել է, որ ոստիկանությունն իրականացրել է «ծայրահեղ արյունալի և դաժան» գործողություն՝ առանց դաշնային կառավարությանը այդ մասին տեղյակ պահել։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Ռիկարդո Լևանդովսկին։

Ոստիկանական գործողությունը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի պատմության մեջ ամենաշատ զոհեր ունեցողը։ Մինչ այդ, այդպիսին էր համարվում 2021 թվականի մայիսին Ժակարեզինյու ֆավելայում անցկացված գործողությունը։ Այն ժամանակ զոհվել էր 28 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և կասկածյալներ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930