Ուրալում գտել են անհետ կորած ադրբեջանցի գործարարի մարմինը

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում անհետ կորած Իլգար Խանադանովը մահացած է գտնվել: Ադրբեջանական ծագումով 49-ամյա գործարարն անհետացել է հոկտեմբերի 24-ին Զարեչնիում: Հնգօրյա որոնումներից հետո նրա ընտանիքին տեղեկացվել է, որ նրա մարմինը հայտնաբերվել է:

«Հոկտեմբերի 29-ին ամուսնուս մահացած գտան։ Քննիչները երեկ աշխատել են մինչև ուշ գիշեր, ուստի հանգամանքները կպարզենք միայն այսօր։ Սակայն արդեն հաստատվել է, որ դա սպանություն է, և գործը քննվում է։ Հուղարկավորությունը տեղի կունենա Զարեչնիում, որից հետո մարմինը կտեղափոխվի Ադրբեջան, որտեղ ամուսինս կթաղվի իր հարազատների կողքին», — ասել է գործարարի կինը՝ E1.ru-ի փոխանցմամբ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031