Մեկ տարուց ավելի է անցել, ինչը գետը դուրս էր եկել ափերից, իսկ հետևանքները վերացված չեն. Վահե Դոխոյան

Մեկ տարուց ավել է անցել, ինչ գետը դուրս էր եկել հունից, իսկ հետևանքները դեռ վերացված չեն։ Այս մասին ահաանգում է Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։

Նա այցելել է Ախթալա համայնք, արձանագրել, որ հետևանքները տեսանելի են ոչ միայն այստեղ, այլև Ալավերդիում ու մյուս համայնքներում։

Նա Facebook–ի իր էջի ուղիղ եթերում, մասնավորապես, նշել է. «Ի՞նչն է այստեղ հատկանշականը։ Մեր երկրի ղեկավարը վարչապետը տարբեր առիթներով խոսում է, օրինակներ է բերում Ճապոնիայից, Չինաստանից, բայց ընդամենը գետի հունը դուրս էր եկել, ու մինչև այսօր ճանապարհը չեն կառուցել։ Նույն Չինաստանում կամ Ճապոնիայում նման աղետների դեպքում մի գիշերվա ընթացքում վերականգնում են ճանապարհը»,-ասաց Դոխոյանը։

Նրա խոսքով, օրեր առաջ տեսել են, որ Ալավերդիում մեկնարկել են վերականգնողական աշխատանքներ, սակայն այս տեմպերով այդ աշխատանքը դեռ երկար կտևի։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031