Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 118 դեպք. գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 20 մարդ

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հոկտեմբերի 13-14-ը բացահայտել են 118 հանցագործություն:

Մասնավորապես՝

20 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

9 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,

8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

6 դեպք՝ հոգեկան ներգործության,

4-ական դեպք՝ խարդախության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,

3-ական դեպք՝ շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

2 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման, հետամտելու, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

1-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, խուլիգանության, անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 1 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031