Արցախի hակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար hակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթև Հայրապետյան

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«Մարդ, ով վերջերս խոստովանեց, որ մերժել է պատերազմի կանխման, թեկուզ և տեսական, հնարավորությունը, ով ժամանակին բղավում էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ով 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին այցով մեկնեց Արցախ և անգամ հայտարարեց, որ «ո՞վ ասեց՝ Արցախը գերտերություն չի»,․․․ և նման այլ տեքստեր արտաբերողը հիմա դարձել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտման, բռնի տեղահանման փաստացի «մաքրազերծողը»։

Ինքը Ադրբեջանի հետ կապված հարց չունի, իրեն «հետաքրքիր չի», որ Ադրբեջանը տարբեր դրվագներով մերժել է խաղաղ կարգավորման տարբերակները, պետական մակարդակով տասնամյակներ շարունակ էթնիկ հայի դեմ ատելություն է քարոզվել, իրեն հետաքրքիր չի, որ 2022 թվականի Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը ուղեկցվեց հայ կին զինծառայողի դաժան անդամահատման դեպքով, իրեն հետաքրքիր չի, որ Ռամիլ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար թոշակ է ստանում հիմա։ Սրանք կարևոր չեն, կարևոր չի նաև, որ այսօր Ադրբեջանի դպրոցներում քարոզվում է, որ ՀՀ-ն դա «պատմական Ադրբեջան» է, որը իրենցից «խլել» են։ Կարևոր չեն այս հարցերը, կարևորը նախկին ղեկավարների հետ կռիվ-կռիվ խաղալն է, կարևորը սեփական քայլերը կոծկելն է, կարևորը Ադրբեջանի հրահանգով հայոց պետականության գաղափարական քանդումն է։ Սրանք են իշխանության առաջնահերթությունները, իսկ Ադրբեջանի հետ կապված իրենք թեմա չունեն, չէ՞ որ հիմա «խաղաղություն» է՝ իսկ իրականում՝ անպաշտպանություն գալիք վտանգներին ընդառաջ։

Ինչպես Արցախի հակամարտության տարիներին, այնպես էլ այսօր, Ադրբեջանի ղեկավարությունը պարզ ու ուղիղ տեքստերով ու քայլերով խոսում է իր վտանգավոր, զավթողական ծրագրերի մասին, բայց դե կարևորը՝ նախկինների հետ «չանա-չանա» տալն է․․․Հո՞ պետական պաշտպանության հարցերով չի զբաղվելու պետության կազմաքանդիչը»,- գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031