ՔԿ-ից պարզաբանել են, թե որ հոդվածով է փոխվել Սամվել Կարապետյանի մեղադրանքը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը, պետք է նաև տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքով ևս հաստատվեր հիմնավոր կասկածը»:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930