Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները միավորված են նաև կայուն զարգացման ընդհանուր տեսլականով

IUCN համաշխարհային կոնգրեսի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մոնղոլիայի Շրջակա միջավայրի և կլիմայի փոփության նախարար Բաթ-Էրդենե Բաթ-Ուլզիի հետ։

Ինչպես հայտնել է նախարարությունը, հանդիպման նպատակն է եղել քննարկել առաջիկա գլոբալ բնապահպանական համաժողովների նախապատրաստական գործընթացը՝

CBD COP17, որը Հայաստանը կհյուրընկալի 2026 թվականի հոկտեմբերին, և

UNCCD COP17, որը կայանալու է Մոնղոլիայում՝ 2026 թվականի օգոստոսին։

«Կողմերը համակարծիք են, որ այս կարևոր իրադարձությունները հնարավորություն են ստեղծում խորացնելու երկրների համագործակցությունը բնապահպանական ոլորտում և համատեղ զարգացնելու բնության վրա հիմնված լուծումները։

Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները միավորված են ոչ միայն իրենց էկոհամակարգերով, այլև կայուն զարգացման ընդհանուր տեսլականով։

Վերահաստատեց հանձնառությունը՝ աջակցելու բնապահպանական նախաձեռնություններին, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանմանը, կլիմայական դիմակայունության բարձրացմանը և բնության պահպանությանն ուղղված ջանքերի համադրմանը։

Այս հանդիպումը ևս մեկ քայլ էր՝ ամրապնդելու Հայաստանի և Մոնղոլիայի գործընկերությունը՝ IUCN-ի, CBD-ի և UNCCD-ի շրջանակներում՝ ճանապարհ հարթելով դեպի բնության համար դրական և դիմացկուն ապագա»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930