Ինձ էլ են uպառնալիքներ ուղարկում, նաև այս դեպքի հետ կապված. Մանե Թանդիլյան

Պատահական բաներ տեղի չեն ունենում, պետք է բացահայտեն, տեսագրության սարքեր կան երևում է հանցագործի վարքը, այն մեկ օրում տեղի չի ունեցել։ Փարաքարի համայնքապետի տան դիմաց լրագրողին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Եթե մինչ այդ արած լինեին իրենց գործն, այս սպանությունը տեղի չէր ունենա։

Նրանց գործն է պատշաճ կերպով ու ժամանակին այդ վարկածները դիտարկեին և ժամանակին թույլ չտային, որ նման շարունակություն ունենար»,-նշեց Թանդիլյանը։

Պատասխանելով սպանության քաղաքական մոտիվների մասին հարցին՝ նա նշեց. «Քաղաքական մոտիվները ես չգիտեմ, ինձ էլ են սպառնալիքներ ուղարկում, նաև այս դեպքի հետ կապված»։

Նա ճշտեց, որ սպառնալիքները ֆեյքերի կողմից է ստացել։

Թանդիլյանը պատասխանեց նաև սպանության առիթով այսօր Փաշինյանի արած հայտարարությանը.

«Այդ պահվածքը՝ որպես «համար առաջին» ընդդիմադիր, պետք է դադարեցնի… էդ խոսքերն, ինչ գրում է, իրեն է ուղղված, ո՞ւմ է ասում, ո՞ւմ հետ է խոսում… Ես հասկանում եմ, որ ինքն էլ իր տեղում չէ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930