Skip to main content

ԱՄՆ-ն կշարունակի զենք մատակարարել ՆԱՏՕ-ին, Ուկրաինան կարող է վերադարձնել իր տարածքները․ Թրամփ

Ես կարծում եմ, որ Ուկրաինան ԵՄ աջակցությամբ կարող է պայքարել և վերադարձնել իր ողջ տարածքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ժամանակի, համբերատարության և Եվրոպայի, հատկապես ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ միանգամայն հնարավոր է վերականգնել սահմանները՝ պատերազմից առաջ իր սկզբնական տեսքով։ Ինչու ոչ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի զենք մատակարարել ՆԱՏՕ-ին, իսկ դաշինքը կարող է տնօրինել այն ինչպես ցանկանում է։
ԱՄՆ նախագահը կարծում է, որ Ուկրաինայի համար «եկել է գործելու ժամանակը», սակայն ցանկացած սցենարի դեպքում երկու երկրներին ամենայն բարիք է մաղթում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930