Skip to main content

Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի. ՄԻՊ-ը՝ լրագրողի դեպքի մասին

ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում մտահոգիչ տեղեկություն է ստացվել առ այն, որ օրեր առաջ բռնության է ենթարկվել լրագրող, Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Հակոբ  Կարապետյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։ Հատկապես կարևոր է մասնագիտական, այդ թվում` լրագրողական գործունեություն իրականացնող անձանց անխոչընդոտ, էթիկայի չափանիշներին համապատասխանող գործունեությունը ու դրա երաշխավորումը:

ՄԻՊ աշխատակազմում կատարված ուսումնասիրության արդյունքում  պարզվել է, որ նշված դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն: Կարևորելով նշված հանգամամքը` Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը:

Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031