Skip to main content

Կամչատկայում 7.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

Կամչատկայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հնչում են բարձրախոսներ, բնակիչներին զգուշացրել են ցունամիի վտանգի մասին, փոխանցում է Mash-ը։

Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից դեպի 123 կմ արևելք։ Սեյսմոլոգները իշխանություններին մեկ տարի առաջ զգուշացրել էին ցունամիի և հրաբխային ակտիվության վտանգի մասին։

Մոտ 500-600 կմ երկարությամբ հատվածում հիմնական լարվածությունը վերացված է, սակայն հետցնցումները կարող են շարունակվել ևս կես տարի։ Թերակղզու հյուսիսում և հարավում պահպանվում է նոր երկրաշարժերի վտանգը։

Հիշենք, որ հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի են ունեցել 8.8 մագնիտուդով ցնցումներ, որոնք ամենաուժեղն են եղել 1952 թվականից ի վեր։

Telegram ալիքի տվյալներով՝ լուրջ վնասներ չկան, առաջին ցնցումները լսվել են առավոտյան ժամը 6-ի սահմաններում։ Մասնագետները ստուգում են շենքերը։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031