Skip to main content

Տոկիոյի փողոցներում ծխելու արգելքի և աղբամանների բացակայության մասին տեսանյութերը մեծ տարածում են ստացել․ փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ․ Փաշինյան

Տեսա, որ Տոկիոյի փողոցներում ծխելու արգելքի եւ աղբամանների բացակայության մասին տեսանյութերը մեծ տարածում են ստացել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի քաղաքացիներ, փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ, թե՞ չփորձենք։ Ընդ որում, նման ռազմավարությամբ առաջնորդվելը չի նշանակում փորձել մեկ կամ երկու տարում հասնել այդ նույն կետին։

Դա անհնար է։ Նման ռազմավարությամբ գնալը նշանակում է 5-ից 10 տարում հասնել այդ կետին։ Եթե 10 տարում էլ չստացվի, շարունակել այնքան, մինչեւ ստացվի։ Բայց պիտի մեր մտքում այսօր որոշենք, որ հասնելու ենք այդ կետին։ Բոլորով, ժողովրդով, ամենքով»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031