Բրայան Մբեումոն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց կամերունցի հարձակվող Բրայան Մբեումոյի հետ պայմանագիր կնքելու մասին։ 25-ամյա ֆուտբոլիստը «Բրենթֆորդից» տեղափոխվեց «Յունայթեդ»՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2030 թվականի հունիս, որը ներառում է ևս մեկ տարով երկարաձգման հնարավորություն։

Անցած մրցաշրջանում Մբեումոն աչքի ընկավ Պրեմիեր լիգայում՝ խփելով 20 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում 42 խաղում։ Նրա արդյունավետությունը «Բրենթֆորդի» կազմում վերջին երեք մրցաշրջաններում միջինում կազմել է 18 արդյունավետ գործողություն մեկ մրցաշրջանում, ինչը նրան դասել է Անգլիայի առաջնության լավագույն հարձակվողների շարքին։

Կամերունի հավաքականի խաղացողը, ով երիտասարդական մակարդակում հանդես է եկել Ֆրանսիայի կազմում, խոսել է տեղափոխության մասին.««Մանչեսթեր Յունայթեդը» իմ երազանքների ակումբն է։ Ես մեծացել եմ՝ կրելով նրա մարզաշապիկը։ Ես պատրաստ եմ ամեն օր առաջընթաց գրանցել և սովորել մարզիչ Ռուբեն Ամորիմից՝ խաղալով աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին։ Այս ակումբի մթնոլորտը և նպատակները յուրահատուկ են, և ես անհամբեր սպասում եմ մրցաշրջանում տիտղոսների համար պայքարին»։

Ակումբի ղեկավարությունը նույնպես գոհ է տրանսֆերից.«Բրայանի հետևողականությունն ու արդյունավետությունը նրան դարձրել են Պրեմիեր լիգայի առաջատար հարձակվողներից մեկը։ Նրա ժամանումը կարևոր քայլ է մեր ծրագրի համար։ ԱՄՆ-ում կայանալիք նախամրցաշրջանային հավաքը կօգնի նրան արագ ինտեգրվել թիմում և ընտելանալ մարզչի մարտավարությանը»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031