Ապօրինի գործունեության կասեցումներ Շիրակում և Արմավիրում․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումների ընթացքում Շիրակում գործող «ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ում և Արմավիրում գործող «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ում արձանագրվել են իրավախախտման դեպքեր։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ԲԸՏՄ-ից:

«ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ի արտադրամասի երկաթբետոնյա կառուցվածքների և շինարարական աշխատանքների նպատակով գործարկվող բետոնի շաղախի հանգույցը չի ունեցել անհրաժեշտ թույլտվություն՝ անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման համար։

Սառնարանային տնտեսություն վարող «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ն ոռոգման նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

ԲԸՏՄ Շիրակի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բետոնի շաղախի հանգույցի և խորքային հորի ապօրինի շահագործումները կասեցվել են։

Տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031