Միքայել Սրբազանի գործով դատախազը մեկ տարում Կենտրոնում առանձնատան տեր է դարձել. ի՞նչով է հայտնի Արգամ Դալլաքյանը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի որոշումը հաստատած դատախազ Արգամ Դալլաքյանը մեկ տարում կարիերայի և ունեցվածքի կտրուկ աճ է արձանագրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը:

31-ամյա Արգամ Դալլաքյանը, ով ծնունդով Ալավերդու Նեղոց գյուղից է, իրավապահ համակարգում իր կարիերան սկսել է քննիչի պաշտոնից:

2021-ին Դալաքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ավագ քննիչ, իսկ մեկ տարի անց Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ: Այնուհետև Դալլաքյանը քննչական համակարգից տեղափովել է դատախազություն՝ 2023-ի մարտին նշանակվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, իսկ մեկ տարի անց՝ 2024թ. ապրիլին նույն վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2023 թվականի հայտարարագրում Դալլաքյանը, որպես համատեղ սեփականություն հայտարարագրել է հողամաս Լոռու մարզի Ախթալա համայնքում, որը ձեռք է բերվել 2003 թվականին, 1985 թվականի թողարկման VAZ մակնիշի ավտոմեքենա, որը նա որպես նվիրատվություն է ստացել 2018 թվականին:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ նշված ավտոմեքենան իրականում պատկանում է Արգամ Դալլաքյանի հորը՝ Արման Դալլաքյանին, իսկ դատախազը վարում է Toyota Camry մակնիշի ավոտամեքենա, որի վերաբերյալ հայտարարգրում որևէ հիշատակում չկա:

Հաշվետու տարում Դալլաքյանը 3,8 մլն դրամ աշխատավարձ է ստացել Քննչական կոմիտեից և 7,7 մլն դրամ՝ դատախազությունից, ինչպես նաև 4,6 մլն դրամի վարկ է ստացել «ԱՅԴԻ ԲԱՆԿ» -ից: Տարեսկզբին Դալաքյանի մոտ առկա կանխիկ գումարը կազմել է 2 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 մլն:

Մեկ տարի Կենտրոնի դատախազությունում աշխատելուց հետո Դալլաքայանի ունեցվածքում խոշոր համալրում է տեղի ունեցել:

Մասնավորապես Դալաքյանի 2024թ. հայտարարգրում, որը պաշտոնատար անձը ներկայացրել է 2025թվականի մայսի 31-ին, ավելացել է Երևանի Կենտրոն համայնքում գտնվող անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով: Թեև հայտարարգրում կոնկրետացված չէ, թե անշարժ գույքը փաստացի տիրապետվո՞ղն է նա, գույքը նրա օգտին կամ հաշվի՞ն է ձեռք բերված կամ սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, թե՞ գույք է, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նրա եկամուտների էական աճ չի արձանագրվել, Կենտրոնում գտնվող գույքի առկայությունը, կասկածնների տեղիք է տալիս:

Հայտարարգրում նշված է, որ 2024-ին Դալլաքյանը դատախազությունից 10,4 մլն դրամի աշխատավարձ է ստացել, իսկ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 5,6 մլն դրամ:

Երկու տարի Կենտրոնի դատախազությունում աշխատելուց հետո` 2025 թ. մայիսի 23-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արգամ Դալլաքյանը նշանակել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:

Նա հանրությանը հայտնի է հասարակական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի գործից: Իսկ ավելի վաղ NEWS.am-ին իր հրապարակումներից մեկու անդրադարձել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերրից մեկին, որը դատախազությունը ձախողել էր Դալլաքյանի շնորհիվ: Խոսքը Հայաստանի Հանրապետության և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի միջև 2007թ. մայիսի 23-ին կնքված պետական գույքի գրավի և օտարման պայմանագիրը լուծելու, պայմանագրի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումները և գրանցամատյանի գրառումները անվավեր ճանաչելու և այդ գույքը ՀՀ վերադարձնելու պահանջի մասաին է: Դատարանն արձանագրել էր, որ գործով հայցը ներկայացրած դատախազը՝ այն ժամանակ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արգամ Դալլաքյանը, չի պահպանել վեճի լուծման արտադատական կարգը և հայցը թողել առանց քննության:

Ի դեպ՝ Աջապահյանի գործով դատախազն, օրերս սոցցանցում հայտնվել է անախորժ պոտմության մեջ: Այն բանից հետո երբ հայտնի դարձավ, որ նա է մասնակցել Միքայել Սարբազանի գործով կալանքի նիստին, նրա ազգականներից մեկը ֆեյսբուքում հրապարակված լրատվական կայքերից մեկի նյութի տակ հրապարակայնորեն «նզովյալ» է անվանել, ինչը չի վրիպել օգտատերերի աչքից և քննարկման պատճառ դարձել: Հավանաբար դա է եղել պատճառը, որ Արգամ Դալլաքյանն իր ֆեյսբուքյան անձնական էջից հեռացրել է իր լուսանկարը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30