Skip to main content

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։

Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։

Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին և Հայաստանի Կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31