Յոթ իսրայելցի զինվորներ են զոհվել Գազայում զրահամեքենայի պայթյունից

«Times of Israel»-ը հաղորդում է, որ երեկ յոթ իսրայելցի զինվորներ են զոհվել Գազայի հարավային հատվածում տեղի ունեցած մարտերի ժամանակ, երբ նրանց զրահամեքենան պայթեցվել է պայթուցիկ սարքով։

Նրանք բոլորը ծառայել են 605-րդ ինժեներական գումարտակում։

Իսրայելի պաշտպանության ուժերի նախնական հետաքննության համաձայն՝ մի պաղեստինցի ռումբ է տեղադրել «Puma» զրահամեքենայում, որով զինվորներն անցնում էին Խան Յունիսի միջով։

Պայթյունի հետևանքով մեքենան բռնկվել է, և այն մարելու փորձերը անհաջող են եղել։ Բոլոր զինվորները, որոնք գտնվում էին դրա մեջ, զոհվել են կրակի հետևանքով։

Այրված մնացորդները հետագայում տարհանվել են Գազայից։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30