Դմիտրի Մեդվեդեւը նշել է, թե ինչու Ուկրաինան չպետք է դառնա ԵՄ անդամ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր թելեգրամ-ալիքում ներկայացրել է այն պատճառները, թե ինչու, իր կարծիքով, Ուկրաինան չպետք է դառնա Եվրամիության անդամ։

Մեդվեդեւի խոսքով՝ այսօր ԵՄ-ը «քաղաքականացված գլոբալիստական ​​եւ որոշ ժամանակ է՝ մոլի ռուսատյաց կազմակերպություն» է, որը ռեւանշ է երազում Ռուսաստանի հանդեպ։

«Այժմ նրա հիմնական գաղափարախոսությունը գազանային ռուսատյացությունն է՝ ծնված թվացյալ «ռուսական սպառնալիքից», որն իրենք են հորինել իրենց մանրապճեղ խնդիրները լուծելու համար։ Դանդաղ, բայց հաստատուն կերպով Եվրամիությունը վերածվում է ինքնաբավ ռազմական բլոկի, որը պետք է աստիճանաբար սկսի մրցակցել ՆԱՏՕ-ի հետ, հատկապես թրամփիզմի ժամանակաշրջանում։ Բրյուսելյան խավարասերները եւ ԵՄ ոչ հեռու երկրների ղեկավարները հռչակում են սեփական պաշտպանական ռազմավարությունը՝ հայտարարելով «վերազինման դարաշրջան» մտնելու մասին»,- նշել է ռուս քաղաքական գործիչը։

Այսպիսով, Դմիտրի Մեդվեդեւի խոսքով, Ուկրաինան ԵՄ-ում վտանգ է Ռուսաստանի համար։

«Այս վտանգի ամբողջացումը կարող է երկակի լինել. ա) կամ ինքը՝ ԵՄ-ն է գիտակցելու, որ կիեւյան քվազիպետությունն իրեն ըստ էության պետք չէ, բ) կամ, ինչն, անշուշտ, ավելի նախընտրելի է, որ պարզապես որեւէ մեկը չի լինի, որ ԵՄ մտնի…»,- ամփոփել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30