Կնախատեսվի վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն. ԱՆ

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում։

ԱՆ–ից հայտնում են, որ նախագծերի ընդունման արդյունքում կնախատեսվի նաև վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն՝ ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշման:

Տիգրան Դադունցը հանդես է եկել ողջույնի խոսքով և ներկայացրել է օրենքների նախագծերի հիմնական դրույթներն ու նպատակները։ Նախարարի տեղակալն ընդգծել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկումների կարևորությունն օրենսդրական փոփոխության գործընթացում։

Քննարկման ընթացքում Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյանը ներկայացրել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների փաթեթը։ Մարգարիտա Զալիբեկյանն անդրադարձել է նաև միջազգային փորձին՝ ընդգծելով դրա կարևորությունն այս փոփոխության համատեքստում։

Հանդիպման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչները հնչեցրել են իրենց առաջարկները, մտահոգություններն ու հարցերը։ Տիգրան Դադունցը նշել է, որ բոլոր առաջարկներն առաջիկայում կհավաքագրվեն և կքննարկվեն։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30