Էրդողանը պատրաստվում է հանդիպել Թրամփի հետ Հաագայում, ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում. Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում՝ փորձելով շրջել երկու երկրների միջեւ լարված հարաբերությունների էջը, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Հանդիպումը, որը նախատեսվում է անցկացնել Հաագայում երեքշաբթի ուշ երեկոյան, հայտնել են աղբյուրները, որոնք խոսել են անանունության պայմանով, քանի որ բանակցությունները մասնավոր բնույթ են կրում։ Լրատվամիջոցն ավելացրել է, որ ԱՄՆ պաշտոնյաները չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։

Հիշեցնենք, որ այսօր Նիդեռլանդների Հաագա քաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ երկրների ղեկավարների երկօրյա գագաթաժողովը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031