Գիտնականները զգուշացնում են՝ կլիմայի փոփոխությունը մեծացնում է ավիացիոն վտանգները

Գլոբալ տաքացումը մեծացնում է վտանգավոր օդային երևույթների սպառնալիքն ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների ժամանակ, հատկապես ամպրոպների ժամանակ, հայտարարել են Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի ավստրալիացի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Climate հանդեսում։

Հետազոտողները նշում են, որ ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է խոնավությունը, ինչն ուժգնացնում է փոթորիկները և առաջացնում ավելի հզոր միկրոպայթյուններ՝ մի քանի կիլոմետր լայնությամբ սուր, դեպի ցած սուրացող օդային հոսանքներ։ Դրանք կարող են հանկարծակի փոխել քամու ուղղությունն ու արագությունը՝ գետնի մոտ վտանգավոր մրրկայնություն ստեղծելով։

Դրա օրինակներից մեկը Բրիսբենի օդանավակայանում 2016 թվականի միջադեպն է, երբ 157 կմ/ժ արագությամբ շարժվող միկրոպայթյունը երեք ինքնաթիռ վնասեց։

Ըստ Ավստրալիայի օդերևութաբանության բյուրոյի տվյալների արհեստական ​​​​բանականության կիրառմամբ վերլուծության՝ փոքր տարածաշրջանային ավիաընկերությունների ինքնաթիռները շարունակում են հատկապես խոցելի լինել նման իրադարձությունների նկատմամբ։

Թեև ավիացիան մնում է տրանսպորտի ամենաանվտանգ ձևը, գիտնականներն ավիաընկերություններին անձնակազմի վերապատրաստումն ակտիվացնելու և եղանակային սպառնալիքների վաղ նախազգուշացման համակարգեր ներդնելու կոչ են անում, քանի որ ապագայում կանխատեսվում է, որ միկրոպայթյունների հաճախականությունն ու ինտենսիվությունը կուժգնանան։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30