ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը երեքշաբթի Fox News-ին ասել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները «խոստումնալից» են եղել, և որ Վաշինգտոնը երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հույս ունի։
«Մենք արդեն խոսում ենք միմյանց հետ, ոչ միայն ուղղակիորեն, այլև միջնորդների միջոցով։ Կարծում եմ՝ բանակցությունները խոստումնալից են։ Մենք հույս ունենք, որ կարող ենք հասնել երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի, որը կվերակենդանացնի Իրանը», — ասել է Ուիտկոֆը։
«Մենք հիմա պետք է նստենք իրանցիների հետ և գանք համապարփակ խաղաղության համաձայնագրի, և ես շատ վստահ եմ, որ մենք դա կանենք», — հավելել է նա։