Թրամփը վախենում է, որ Իրանը կվերածվի «երկրորդ Լիբիայի». NYP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգում է Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ վերջնական որոշումը՝ վախենալով, որ երկրում իրավիճակը կարող է վերածվել քաոսի, ինչպես Լիբիայում։ Այս մասին հաղորդում է The New York Post (NYP)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակման զրուցակիցների խոսքով՝ Թրամփը բազմիցս հիշատակել է 2011 թվականի Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունները որպես իրանա-իսրայելական հակամարտության զարգացման անցանկալի սցենար։ Աղբյուրներից մեկը նշել է, որ նախագահը չի ցանկանում կրկնել այն իրավիճակը, երբ ԱՄՆ ռազմական միջամտությունը հանգեցրեց երկրի անկայունացմանը և ռեժիմի փոփոխությանը։

Բացի այդ, Թրամփը, ըստ պարբերականի, հիշել է Իրաքի և Աֆղանստանի օրինակները, որտեղ ռազմական գործողությունները հանգեցրին ամերիկյան ուժերի երկարատև ներկայության և ներքին ճգնաժամերի։

Նախորդ օրը Fox News-ի լրագրող Ջեքի Հեյնրիխը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, հայտնել էր, որ Վաշինգտոնը չի բացառում մարտավարական միջուկային զենքի կիրառումը Ֆորդոյում գտնվող Իրանի ստորգետնյա ուրանի հարստացման օբյեկտին հարվածելու համար։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031