Իսրայելի պաշտպանության բանակ. Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող «Ղուդս» ուժերի հրամանատարական կենտրոններին

Իսրայելի բանակը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել Թեհրանում տեղակայված «Ղուդս» ուժերի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) էլիտար ստորաբաժանման և Իրանի բանակի հրամանատարական կենտրոններին: Այս մասին հաղորդվել է Իսրայելի բանակի Telegram ալիքում:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ գործողությունները իրականացվել են հետախուզական տվյալների հիման վրա: Զինվորականների խոսքով՝ այդ կենտրոնները պլանավորում էին հարձակումներ Իսրայելի դեմ՝ Մերձավոր Արևելքում գտնվող Իրանի կողմից վերահսկվող խմբավորումների օգնությամբ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031