«Իրավունք». Ո՞վ կփոխարինի ՆԳ նախարարին

«Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շուտով կգնա ֆիզարձակուրդ, քանի որ երեխայի է սպասում: Դրանով է նաեւ պայմանավորված ՆԳՆ-ում վերջին օրերի փոփոխությունը: Ոստիկանության պետ ՆԳ նախարարի տեղակալ նշանակված Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը կարճ ժամանակ անց կփոխարինի Արփինե Սարգսյանին:

Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների` ահա թե ինչու հապշտապ համակարգից հեռացվեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, որը կարող էր հավակնել Ա.Սարգսյանի աթոռին:

Մինչդեռ նա համարվում է ոստիկանական նախկին ավանդույթների կրողը, հետեւապես անընդունելի էր ե՛ւ նիկոլականների, ե՛ւ ոստիկանությանը դրամաշնորհներ ներարկող դեսպանատների համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30