Ամառը Դուբայում. նոր բացահայտումներ, հատուկ առաջարկներ և հանգիստ ողջ ընտանիքի համար. (լուսանկարներ)

Այս ամառ Դուբայը նոր հորիզոններ է բացում զբոսաշրջիկների համար․ քաղաքը պատրաստ է զարմացնել բացահայտումներով, վառ իրադարձություններով և սեզոնային առաջարկներով։ Ուշադրության կենտրոնում են ընտանեկան անմոռանալի հանգիստը, շահավետ և գրավիչ առաջարկները և գնումները, մշակութային տուրեր ու բազմազան զվարճանքները՝ տարբեր ճաշակների համար։

Kids Go Free ծրագիր. ամառ առանց սահմանափակումների

Այս ամառ Դուբայը մեկնարկում է ընտանիքների համար նախատեսված խոշոր արշավ՝ «Kids Go Free»: Այս նախաձեռնության շրջանակներում 16 տարեկան և ցածր երեխաները անվճար մուտք են ստանում 12 հայտնի տեսարժան վայրեր, այդ թվում՝ IMG Worlds of Adventure, Deep Dive Dubai, AYA Universe, House of Hype, Candy Museum, EXPO City, OliOli, Illusion City, Crocodile Park, Chaos of Karts, PXB at EXPO և Legendarium: Այս առաջարկը թույլ է տալիս ընտանիքներին բազմազանեցնել իրենց հանգիստը՝ առանց գերազանցելու իրենց բյուջեն։ Առաջարկից օգտվելու համար ճանապարհորդները պարզապես պետք է տոմսարկղում ներկայացնեն Հայաստանից, Երևան քաղաքից, դեպի ԱՄԷ նստեցման կտրոնը։ Ակցիան գործում է 2025 թվականի մայիսի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը և դա էլ ավելի գրավիչ է դարձնում ամառային հանգիստը Դուբայում։

Նոր վայրեր և հարմար նավիգացիա

Քաղաքում շրջելն էլ ավելի հեշտ է դարձել շնորհիվ Dubai On and Off-ի՝ նոր էքսկուրսիոն ավտոբուսի գործարկմամբ, որն ամեն ժամ մեկնում է Dubai Mall առևտրի կենտրոնից: Երթուղին ներառում է այնպիսի հիմնական տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ Ապագայի թանգարանը, Դուբայի շրջանակը և Ոսկու շուկան։ Մեկօրյա տոմսն արժե ընդամենը 35 ԱՄԷ դիրհամ (AED), որը ներառում է ավանդական abra-ի ուղևորությունները Dubai Creek Bay-ի երկայնքով:

Նոր քաղաքային տարածքների շարքում է Դուբայ Մոլի Չայնաթաուն տարածքում գտնվող House of Hype-ը՝ զվարճանքի, խաղերի, նորաձևության և գաստրոնոմիայի յուրօրինակ համադրություն: Ավելի քան 100 հետաքրքիր զբաղմունք է սպասում նորաձևության սիրահարներին, երեխաներ ունեցող ընտանիքներին, սկսնակ աստղերին և տեսախաղերի սիրահարներին։ Ներսում կան 18 իմերսիվ և 50 խաղային գոտիներ, 55 հարթակ բովանդակություն ստեղծման համարր, 14 խանութ-սրահներ և մի քանի ռեստորան։

Jumeirah-ի ափամերձ շրջանում նոր տեսարժան վայր է հայտնվել ՝ Marsa Al Arab Walk գեղատեսիլ զբոսավայրը, որը գտնվում է նոր շքեղ Jumeirah Marsa Al Arab հյուրանոցի հարևանությամբ: Զբոսայգու երկայնքով կան այնպիսի հայտնի ռեստորաններ, ինչպիսիք են Public-ը, SALT-ը և Meat The Fish-ը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարաններ դեպի լեգենդար Burj Al Arab-ը և մարինայում կայանած զբոսանավերը։

Ain Dubai Ferris Wheel-ը պաշտոնապես վերաբացվել է, և չնայած այն նոր տեսարժան վայր չէ, այն միևնույն է շարունակում է մնալ պարտադիր այցելության վայր ցանկացած զբոսաշրջիկի ցանկում։ Գտնվելով Bluewaters կղզում, այս հսկա անիվը, որի բարձրությունը 250 մետր է, իր տեսակի մեջ ամենաբարձրն ու ամենամեծն է աշխարհում։ 38 րոպե տևողությամբ ուղևորության ընթացքում բացվում են շքեղ պանորամային տեսարաններ՝ ՝ Դուբայի ծովափնյա գծից մինչև ժամանակակից Dubai Marina թաղամասը, ինչպես նաև հայտնի տեսարժան վայրերը, ներառյալ Burj Al Arab-ը, Palma Jumeirah կղզին և Burj Khalifa երկնաքերը:

Ջուր, խորություն և արկածներ

Աշխարհի ամենախորը լողավազանը՝ Deep Dive Dubai-ը (60.02 մ), շարունակում է գրավել ջրասուզորդներին իր ստորջրյա «խորտակված քաղաքով»։ Կենտրոնը բաց է ամբողջ տարվա ընթացքում և գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։

Atlantis Aquaventure World-ի տարածքում գործում է Padi սերտիֆիկացված սուզվելու կենտրոնը, և բացվել է տարածաշրջանի ամենամեծ ակվարիումը ՝ Ambassador Lagoon-ը, որը հասանելի է սնորքելինգի և սուզվելու համար: Բացի այդ, Atlantis Aquaventure-ը աշխարհի ամենամեծ ջրաշխարհն է ՝ ավելի քան 100 սլայդներով, ջրային տեսարժան վայրերով և զվարճանքներով ամբողջ ընտանիքի համար:

Ջրային ծրագրի լավ լրացում կլինեն Դուբայի մյուս ջրաշխարհները, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է հանգստի իր յուրահատուկ ձևաչափը։ Լեգենդար Բուրջ Ալ Արաբի կողքին է գտնվում Wild Wadi-ն ՝ քաղաքի ամենահայտնի ջրաշխարհներից մեկը, որն ունի ավելի քան 30 սահանքներ և ատրակցիոններ ամբողջ ընտանիքի համար։ Երեխաներ ունեցող ընտանիքները կհիանան LEGOLAND® ջրաշխարհով, որը թեմատիկորեն ստեղծված է LEGO ապրանքանիշի անունով և առաջարկում է խաղահրապարակներ, ջրային սահանքներ, ջրցող գոտիներ և «ծույլ» գետեր։ Իսկ ակտիվ հանգստի սիրահարների համար Aquafun-ը հիանալի ընտրություն է՝ փչովի ջրաշխարհը the Beach-ում, JBR, որտեղ դուք կարող եք անցնել խոչընդոտների վազքուղի՝ ուղիղ ջրի վրա։

Մշակութային ծրագիր և թանգարաններ

Դուբայը հարուստ մշակութային ծրագիր է առաջարկում նրանց համար, ովքեր հետաքրքրված են թե՛ պատմությամբ, թե՛ ֆուտուրիզմով։ Պարտադիր այցելության վայրերի թվում են Էթիհադ թանգարանը, Ապագայի թանգարանը, Ալ Շինդաղա թանգարանը, ինչպես նաև ավելի անսովոր տարածքներ, ինչպիսիք են պատրանքների թանգարանը, Illusions թանգարանը, կրթական և զգայական տարածքը Al Seef-ի թաղամասում: Այցելուները կարող են նաև ուսումնասիրել սուրճին, մետաղադրամներին և մարգարիտներին նվիրված եզակի թեմատիկ թանգարանները: Հատուկ տեղ է զբաղեցնում Բեյթ Ալ Բանատի կանանց թանգարանը, որը նվիրված է էմիրաթցի կանանց դերին պատմության և հասարակության զարգացման մեջ:

Գնումներ փառատոներ և զվարճանքներ

Դուբայում հունիսի 27-ից օգոստոսի 31-ը անցկացվում է Դուբայի ամառային անակնկալների (Dubai Summer Surprises, DSS) ամենամյա փառատոնը՝ զեղչերի և հատուկ ակցիաների սեզոնը առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և քաղաքի հիմնական վայրերում։ DSS-ը ներառում է մեծ զեղչեր, ժամանցային միջոցառումներ և մրցանակների խաղարկություններ։ Քաղաքում կան հարյուրից ավելի առևտրի կենտրոններ և ավանդական շուկաներ։ Առաջատար առևտրի կենտրոնների թվում են՝ Dubai Mall-ը, Mall of the Emirates-ը և Dubai Festival City Mall-ը: Նրանք, ովքեր փնտրում են իսկական արևելյան շուկայի մթնոլորտ, պետք է այցելեն համեմունքների, տեքստիլի, ոսկու և օծանելիքի շուկաներ։

Ժամանց փակ տարածքում

Boo Boo Laand-ը ընտանեկան հանգստի նոր լայնածավալ տարածք է Dubai Mall-ում, որը նախատեսված է 1-ից 15 տարեկան երեխաների համար: 2300 քմ մակերեսով տարածքում կան ավելի քան 30 զվարճանքի վայրեր չորս թեմատիկ գոտիներում՝ սկսած ձյունե այգուց և դերային խաղերից մինչև VR ատրակցիոններ, ժայռամագլցման պատ, ֆուտբոլի դաշտ և շինարարական գոտի։ Այստեղ կարելի է անել դիմանկար ռոբոտ-նկարիչի մոտ, ցատկել բատուտի վրա, սահել սահանքով կամ կազմակերպել մինի-դիսկոտեկ։ Ծնողների համար նախատեսված է հանգստի գոտի՝ սրճարանով և մատնահարդարման սրահով։ Boo Boo Laand-ն իդեալական վայր է նաև ծննդյան երեկույթների համար՝ անհատական սցենարներով, անիմացիաներով և վարպետության դասերով։

Քաղցրավենիքի թանգարանը (Museum of candy) իսկական ճանապարհորդություն է դեպի մանկության հիշողությունների և քաղցրավենիքի ուրախության աշխարհ, որտեղ յուրաքանչյուր սրահ արթնացնում է երևակայությունը և պարգևում վառ հույզեր։ Ավելի քան տասնհինգ թեմատիկ տարածքներ նվիրված են սիրված քաղցրավենիքներին՝ սկսած մարմելադե արջուկներից և շաքարե բամբակից մինչև մակարոններ և սառնաշաքար կոնֆետներ։ Այցելուներին սպասում են ինտերակտիվ գոտիներ, ինչպիսիք են մարմելադով լողավազանը և լոգանքներ շաքարե բամբակից, ինչպես նաև բացառիկ հեղինակային կոնֆետների համտես։ Սա այն վայրն է, որտեղ խաղը, դիզայնը և նոստալգիան միավորվում են՝ ստեղծելով մեկ քաղցր և անմոռանալի փորձառություն։

Mirdif City Centre-ում հյուրերին սպասում է Activate-ը՝ տարածք, որտեղ բարձր տեխնոլոգիաները զուգորդվում են ֆիզիկական գործունեության հետ: Ավելի քան 50 ինտերակտիվ մարտահրավերներ, այդ թվում՝ TikTok-ի սենսացիոն Mega Grid-ը, թույլ չեն տա ձանձրանալ ոչ երեխաներին, ոչ էլ մեծահասակներին: Այստեղ՝ Mirdif City Centre-ում, գտնվում է նաև SuperPark Dubai-ը ՝ ունիվերսալ փակ արկածային զբոսայգի՝ ավելի քան 40 տեսարժան վայրերով: Սահուղիները, ժայռամագլցման պատերը, ոտնակներով մեքենաների ուղիները և զիփլայնները բաժանված են երեք թեմատիկ գոտիների՝ Adventure Area, Games Arena և Freestyle Hall։ Այն իդեալական վայր է ցանկացած եղանակին ակտիվ ընտանեկան հանգստի համար։

Ամառը Դուբայում հանգստի, փորձառությունների և միասին անցկացրած ժամանակի մասին է։ Այս տարի քաղաքն առաջարկում է ավելի շատ հնարավորություններ ընտանիքների համար՝ նոր բացահայտումներ և զվարճալի գործողություններ, զեղչեր, մշակութային երթուղիներ և գաստրոնոմիական վայրեր յուրաքանչյուր ճաշակի համար: Դուբայը շարունակում է զարմացնել և ոգեշնչել՝ արձակուրդներն այստեղ ոչ միայն հարմարավետ են, այլև իսկապես բազմազան:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել կայք՝ https://www.visitdubai.com/en

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30