Փաշինյանին նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է. «Հայաքվե»

Փաշինյանը հասկանում է, որ առաջիկայում ընտրություններ են, իսկ իր վարկանիշն ընկած է, այդ պատճառով էլ հարկավոր է կրկին դիրքավորվել որպես իբրև թե ժողովրդի ներկայացուցիչ, պայքարող կերպար։ Դրա համար նրան նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է. նշված է «Հայաքվե»-ի տելեգրամյան գրառման մեջ։

«Փաշինյանի թիրախում հայտնված այլ անձանց մասին արդեն ամեն ինչ ասվել է, ոմանք հավատացել են, ոմանք՝ ոչ։ Հիմա նրան նոր հիմնահարց ու կոնֆլիկտի նոր օբյեկտ է պետք։

Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն է թիրախավորել, որպեսզի սուր կոնֆլիկտ ընթանա, նոր հարցեր առաջանան, դրանք սկսեն քննարկվել, և ՀՀ այն քաղաքացիներին, որոնք Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, կամ նրանց, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով որոշ հոգևորականների գործունեությունից դժգոհ են կամ հիասթափված, կամ խորությամբ չեն ընկալում Հայ Առաքելական եկեղեցու դերն ու առաքելությունը, բերի իր դաշտ և ընտրության առաջ կանգնեցնի։

Անխոս, Փաշինյանը կործանարար գործունեությամբ է զբաղվում»,-նշվումէ գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30