Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 5–ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է պետական բյուջեից 13.8 մլրդ դրամի վերաբաշխում կատարել և այն ուղղել տրանսպորտային օբյեկօտների, ճանապարհների հիմնանորոգման և կառուցման աշխատանքները ֆինանսավորելուն, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև արդեն ավարտված աշխատանքների 5%-ի և պատրաստ նախագծերի համար վճարմանը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը 58 կմ է, որից միջպետական նշանակության՝ 16.1 կմ, հանրապետական նշանակության՝ 25 կմ, մարզային նշանակության 16.9 կմ, նախատեսվում է նաև հիմնանարոգել երկու կամուրջ։
Խուդաթյանը հայտնեց, որ չզեկուցվող հարցերով էլ 2.3 մլրդ դրամ է հատկացվել միջին նորոգման համար։
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ճանապարահատվածները և կամուրջները։