Նոր մայրուղի է ստեղծվում Հայաստանում․ Աթանից դեպի Ենոքավան, ապա մինչև Ջուջևան. Նիկոլ Փաշինյան

Տավուշի մարզում Նավուր գյուղից Չինչինով դեպի Վարագավան Տանուշ գնացող ավտոճանապարհի 10 կիլոմետրանոց հատվածը հիմնանորոգվում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ աշխատանքները սկսել էին 2024 թվականին և նախատեսվում է ավարտը 2025 թվականին։

Չինչինը շատ հայտնի գյուղ է, այս անունը բազմաթիվ անգամ հնչած է և ինձ համար մեծ անակնկալ էր, որ Չինչին գյուղը իր պատմության ընթացքում ասֆալտապատ ճանապարհ երբեք չի ունեցել։ Հիմա արդեն ունի մասամբ, որովհետև Վազաշեն-Պառավաքար-Բերդ ճանապարհի կողմից արդեն պատրաստ է։ Ասֆալտապատման աշխատանքները ըստ էության համարյա ամբողջությամբ արվել են։ Իհարկե պետք է ամբողջությամբ ավարտվի։

Հաջորդը Լոռու մարզում դեպի Աթան գնացող 27 կմ ճանապարհի հիմնանորոգումն է։ Աշխատանքները ավարտված են 2025 թվականին, ճանապարհի մի հատվածի մասը իրականացված է։ Այստեղ էլ մենք էլի տեխնիկական խնդիրների ենք հանդիպել՝ կապված խողովակների և այլնի հետ, բայց ուզում եմ հիշեցնել նաև, որ այս ճանապարհը նույնպես և զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնելու նպատակ ունի, և մենք հեռահար նպատակ ունենք, որպեսզի այս ճանապարհը շարունակվի հետագայում դեպի Տավուշի մարզի Ենոքավան գյուղ, ապա նաեւ դեպի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան գյուղի մոտ։

Այսինքն պատկերացրեք մի հատ նոր, բացարձակապես նոր մայրուղի է ստեղծվում Հայաստանում, որը և տնտեսական, և զբոսաշրջային շատ էական նշանակություն է ունենալու»,– հայտարարեց Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30