Փաշինյանը հունից դուրս եկավ, հիշեց Քոչարյանին, Օսկանյանին ու նրանց «թալանչի», «սրիկա» ու «ստահակ» անվանեց

«Հետո այդ կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ այդ ընթացքում, դրանից ինչքան առաջ, ինչքան հետո, տեսնեմ այդ նախկին պաշտոնյան թուր ու թվանք է առած, ընկել է, ինչ-որ գրառումներ է անում։ Հո չի՞ ասելու մանկապարտեզներս ձեռից առան։ Եվ այդ պաշտոնյան նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջ հետ կապված էր այս պատմությունը։

Մեկը կարա՞ բացատրի Վարդան Օսկանյանը և իր կինը ի՞նչ կապ ունեն, որ Դիլիջանում պետք է մանկապարտեզ վերցրած լինեն»,–ասաց նա։

Էս վերջերս էլ վերնագրեր են տարածում, թե իբր վարչապետը չգիտեմ ինչի հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։ Հիմա քանի որ այս ապօրինի գույքի բռնագանձման չորս ուղղությունները ակտիվացել են, իրենց մի խնդիր ունեն՝ ցույց տալու, որ մենք իրենց նման ենք։

Իրենք արդեն չեն էլ փորձում թաքցնել, որ իրենք թալանչի սրիկա ստահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Իրենք հիմա ուրիշ խնդիր են դրել, ցույց տալ, որ վարչապետն իրենց նման է։ Ասում են՝ վարչապետը Ֆրանսիայում երեք միլիոն եվրոյով տուն է գնել։

Ասենք, մի երկու հատ դաշնակ-մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են երեք եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջը ինչ զառանցանք ասես դնում։ Էս մարդիկ, քոչարյանասերժական ստահակ զանգվածը չի էլ փորձում ապացուցել, որ իրենք բան են։ Եվ մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք։

Օրինակ, մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրված է դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործով, ասել է՝ վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստանում է, խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։

Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կա–շա–ռա–կեր է։ Թող գնան դատի տան։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ Ռոբերտ Քոչարյան անունը հնչի ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը։

Ամեն ինչին չափ կա սահման կա։ իրենք էլ չեն ժխտում որ Հունաստանում կղզի ունեն, իրենք այլևս չեն կարող պաշտպանվել, որ իրենք թալանչի կաշառակեր են, իրենք ուզում են ցույց տան, որ իբր մենք էլ ենք թալանչի կաշառակեր։ Չեք հասնի այդ նպատակին»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ երբ մարդիկ զգում են, որ մոտենում է իրենց թալանած գույքը վերադարձնելու պահը, փորձում են ցույց տալ, որ իշխանություններն էլ նույնն են անում. «Ասում են՝ ճիշտ է, Դիլիջանի մանկապարտեզը վերադարձրին, բայց այնուամենայնիվ էն հենակետային քոլեջների մի մասը վարչապետը նվիրեց դստերը, երկրորդ մասը երկրորդ դստերը, երրորդ մասը երրորդ դստերը, համալսարանները որդուն է նվիրել։ Բայց մենք շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ–հատիկ վերադարձնել, ուրիշ տարբերակ չկա։ Ոնց որ ասել են ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեմ պլստում ու դրանից անկանոն շարժումներ և անկանոն գորգոռոցներով լցրել են Հայաստանի Հանրապետությունը»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30