Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետը՝ շարունակելով.

«Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամանայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։

Գարեգին Բ-ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։

Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր՝ եթե պարզվի՝ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։

Այս գրառմանը հաջորդել էր Գարեգին Բ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը, որից հետո եկեղեցու վերնախավը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից:

Հոգևոր դասը փաստացի չի հերքել սրբազանների կուսակրոնության երդումը խախտելու և կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին մեղադրանքները:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30